Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Նրանք պարզապես դատավորներ են

 Նրանք պարզապես դատավորներ են
05.03.2024 | 14:40

ԱՄՆ-ի գերագույն դատարանը միաձայն որոշմամբ բեկանել է ընդդիմադիր թեկնածու Թրամփի դեմ նահանգներից մեկի դատարանի վճիռը: Գերագույն դատարանում կան և՛ հանրապետական նախագահների, և՛ դեմոկրատ նախագահների կողմից ժամանակին առաջադրված դատավորներ։ Կա անգամ Ջո Բայդենի կողմից առաջադրված դատավոր։

Բայց այդ դատավորները, եթե սա կարդային, չէին էլ հասկանա, թե ինչ եմ ակնարկում։ Պարզապես նրանք դատավորներ են, պարզապես դա Գերագույն դատարան է: Իսկ մե՞նք, մենք՝ ի՞նչ, մենք մեր գորՁն ենք անում, ախպեր, ով՝ էշ, մենք՝ փալան:

Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 3890

Մեկնաբանություններ